Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը

Հայաստան-Ադրբեջան հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ: Ցավոք, ռազմական գործողությունների պատճառով երկխոսությունը չի վերսկսվել: Բոլորս լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա լարումը խիստ բացասական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել դեէսկալացման ուղղությամբ:

Մենք հիմնվելով մեր բարիդրացիական հարաբերությունների վրա միշտ գործել ենք, գործելու ենք և հետագայում էլ կգործենք:

Վրաստանն իր հարևաններին միշտ հավատարիմ է եղել և հավատարիմ է նաև  միջազգային պարտավորությունների առումով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ ռազմական գործողություններով պայմանավորված  էսկալացիայի սկսվելուն պես  Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է զգալի արդյունավետ քայլեր:

Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն է, որ ժամանակավորապես դադարվեց ցամաքային և օդային հաղորդակցությամբ  ռազմական բեռների փոխադրման  թույլտվության տրամադրումը երկու երկրի ուղղություններով: Այս մասին մեր գործընկերները տեղեկացված էին: Մենք մշտական ​​կապի մեջ ենք նրանց հետ  և տեղեկացրել ենք Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր գործողությունների մասին:

Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի այլ միջազգային տարանցիկ բեռներին, ապա վրացական կողմը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, և ապագայում էլ միջազգային պարտավորություններին կլինենք լիովին  հավատարիմ:

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն