Վրաստանի առաջին ալիքը սկսում է նոր եթերաշրջան
Վրաստանի առաջին ալիքը սկսում է նոր եթերաշրջան

Վրաստանի առաջին ալիքը պատրաստվում է նոր եթերաշրջանի համար:

Մայիսի 24-ից եթեր կհեռարձակվեն լայնածավալ նախագծեր, որոնց մեկնարկը երեք ամսով հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Եթեր է վերադառնում բոլորի համար սիրված «Մաստերշեֆ» մեգա-շոուն, Վրաստանում միակ միջազգային խոհարարական նախագծի երրորդ սեզոնի մասնակիցների ընտրությունը արդեն ավարտված է:

Սկսվում է «Ինչ, որտեղ, երբ» ծրագրի ամառային շարքը: Եկրան է վերադառնում «Իդեալական մայր» հեռուստասերիալը, որի առաջին սեզոնը հեռուստադիտողների կողմից արժանացել է բարձրագույն գնահատականի: Ընթանում է հեղինակավոր միջազգային «Վոյս» երաժշտական ​​մրցույթի արտոնագրված վրացական անալոգի նախապատրաստական աշխատանքները:

Նորույթներ կլինեն նաև լրատվական բաժնում: Գալիք երկուշաբթի օրվանից «Մոամբեն» կհեռարձակվի նոր տաղավարից, նորացված ձևաչափով, հետաքրքիր ռեպորտաժներով և հյուրերով: