Վրաստանից վտարում են ռուս դիվանագետի
Վրաստանից վտարում են ռուս դիվանագետի

Վրաստանը վտարում է Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը ներկայացնում ենք անփոփոխ.

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարում է Միացյալ Թագավորության տարածքում քիմիական զենքի կիրամանը փաստը, որը հանդիսացել է երեք մարդու առողջության ծանր վնասվածքի պատճառ և լուրջ վտանգ ստեղծել այլ մարդկանց կյանքին և առողջությանը: Նշվածը ներկայացնում է լուրջ մարտահրավեր՝ ընդհանուր անվտանգության համար:

Նախարարությունը հայտնում է համերաշխություն Միացյալ Թագավորության նկատմամբ, կիսում Միացյալ Թագավորության և միջազգային հանրության դիրքորոշումը նշված հարցի առնչությամբ և համապատասխանաբար, անընդունելի անձ հայտարարում Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին և պահանջում 7 օրվա ընթացքում լքել Վրաստանը»,- ասվում է Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում: