Վրաստանը պետք է սպասի, որ Ռուսաստանը միջամտելու է ընտրություններին, քանզի Ռուսաստանն ունի միջամտելու ծրագիր, այդ թվում ապատեղեկատվական արշավներ. Քելլի Դեգնան
Վրաստանը պետք է սպասի, որ Ռուսաստանը միջամտելու է ընտրություններին, քանզի Ռուսաստանն ունի միջամտելու ծրագիր, այդ թվում ապատեղեկատվական արշավներ. Քելլի Դեգնան

Վրաստանը պետք է սպասի, որ Ռուսաստանը միջամտելու է ընտրություններին, քանզի Ռուսաստանն ունի միջամտելու ծրագիր, այդ թվում ապատեղեկատվական արշավներ և այլ ջանքեր, որոնք հետևողական էին և կապված էին ոչ միայն ընտրությունների հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: Լրագրողները դեսպանին հարցրել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը կանխելու մասին:

«Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները և միջազգային դոնորները նախաձեռնում են, որ բարձրացվի Վրաստանի հասարակության տեղեկացվածությունը և բնակչությունը կարողանա իրարից տարբերել կեղծ լուրերը լավ լրագրությունից:

Կարևոր է նաև, որ քաղաքական ղեկավարները ընտրողներին տրամադրեն ճիշտ տեղեկատվություն, իրենց համար կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են տնտեսության վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը և այլն: Դա անհրաժեշտ է, որպեսզի ընտրողները պատրաստ լինեն և տեղեկացված լինեն ընտրատեղամաս ժամանելու ժամանակ: Սա Ռուսաստանից կամ որևէ այլ ուղղությունից բխող ապատեղեկատվությունը հաղթահարելու լավագույն միջոցն է»,- ասել է Քելլի Դեգնանը: