Վրաստանը հյուսիսատլանտյան խորհրդին հյուրընկալում է հինգերրորդ անգամ
Վրաստանը հյուսիսատլանտյան խորհրդին հյուրընկալում է հինգերրորդ անգամ

Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Վախտանգ Մախարոբլիշվիլիի հայտարարությամբ, այն փաստը, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը Վրաստան է այցելում արդեն հինգերրորդ անգամ, լուրջ քաղաքական ուղերձ է:

Նրա պարզաբանմամբ, պատահական չէ, որ Բաթումին հյուրընկալում է խորհրդի այցը, հաշվի առնելով այն, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում  ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև  ակտիվ խորհրդակցություններ են ընթանում Սևծովյան անվտանգության ամրապնդման հարցում և Վրաստանը այս հարցում ունի կարևոր դեր: Մախարոբլիշվիլիի խոսքով, խորհուրդը, որպես դաշինքում որոշումներ կայացնող մարմիններից մեկը, տեղում ծանոթանալու է իրավիճակին, Վրաստանի պաշտպանունակությանը, ինչպես նաև երկրում ընթացող բարեփոխումներին:

«Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև դինամիկան չափազանց բարձր է և ինտենսիվ: Խորհրդի այցը մեր երկրի համար շատ կարևոր քաղաքական ուղերձ է, ՆԱՏՕ-ին անդամակցության համատեքստում և ընդգծում է այն փաստը, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը անդառնալի գործընթաց է»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը:

Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը: Պատվիրակությունը, որի կազմում կլինեն դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչներ, գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոթմյոլերը: