Վրաստանը ԱՄՆ-ից ստանալու է հակաօդային պաշտպանության նորագույն համակարգ՝ «Տինգերներ». Լևան Իզորիա
Վրաստանը ԱՄՆ-ից ստանալու է հակաօդային պաշտպանության նորագույն համակարգ՝ «Տինգերներ». Լևան Իզորիա

Հակատանկային համակարգերի՝ «Ջավելինների» փոխանցումից հետո, Վրաստանը ԱՄՆ-ից ստանալու է հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերը՝ «Տինգերներ»,- այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի թեկնածու Լևան Իզորիան:

Լևան Իզորիան խոսել է ԱՄՆ կատարած պաշտոնական այցի մասին և նշել, որ ռազմավարական գործընկեր երկրի աջակցությունը մեկ անգամ ևս խոսում է պաշտպանության ոլորտում իրականացված ճիշտ քաղաքականության ճանաչման մասին:

Նրա հայտարարությամբ, պաշտպանության նախարարության կողմից արված քայլերն ուղղված են երկրի մարտական պատրաստության կայունության հզորացման և զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության խորացմանը:

Լևան Իզորիան ուշադրությունը բևեռել է պաշտպանության բյուջեի վրա, որը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը:

Նրա մեկնաբանմամբ, պաշտպանության բյուջեի 20 տոկոսն ուղղված է զինված ուժերի հագեցմանը, որը ՆԱՏՕ-ի կարևոր չափանիշներից է: Նա ընդգծել է, որ այդ տեսանկյունից, դաշինքի 8 անդամ երկրների հետ միասին, Վրաստանը առավելագույն կերպով բավարարում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: