Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թել Ավիվ և Երևան
Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թել Ավիվ և Երևան

Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի և Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղություններով: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, այդ ուղղություններով թռիչքները կիրականացվեն ըստ հետևյալ ժամանակացույցի:

Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի, հունիսի 2-ից հոկտեմբերի 28-ը, յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին. Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի, մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել այս տարվա ապրիլի 20-ին: