Վրացական գինի արտադրող ընկերությունները Շանհայում մասնակցում են միջազգային ցուցահանդեսի
Վրացական գինի արտադրող ընկերությունները Շանհայում մասնակցում են միջազգային ցուցահանդեսի

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, վրացական գինի արտադրող շուրջ 30 ընկերություն մասնակցում է Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող «Prowine China – 2018» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին: Գինու ազգային գործակալության աջակցությամբ, վրացական գինու ընկերություններին արդեն երրորդ անգամ է ընձեռվում իրենց ապրանքը Prowine China-ին ներկայացնելու հնարավորություն, որին ավանդաբար ներկա է ավելի քան 100 հազար այցելու, այդ թվում մատակարար, ներմուծող և գինու մասնագետ:

Ցուցահանդեսը համարվում է Ասիայի տարածաշրջանում ամենամասշտաբայինը: Դրան ներկայացված է շուրջ 40 երկրի մոտ 700 ընկերության տարբեր անվանման գինի:

Միջազգային ցուցահանդեսի նպատակն է Չինաստանի շուկայում միջազգային արտադրողներին ներկայացնելը, որպեսզի տեղի հետաքրքրված անձանց տրվի արդի գինու արդյունաբերությանը ծանոթանալու հնարավորություն:

Չինաստանը վրացական գինու արտահանման երկրների թվում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով, Վրաստանից Չինաստան արտահանվել է 5,4 մլն շիշ գինի: