«Վրացական երազանքը» տարածում է ձայնագրություն, որտեղ «ազգային շարժման» անդամը ասում է, որ ընտրություններին հաղթելու կամ պարտվելու դեպքում Զուգդիդին պետք է եռա

«Վրացական երազանք» կուսակցությունը տարածում է ձայնագրություն:

«Վրացական երազանքի» կողմից տարածած ձայնագրության համաձայն, «ազգային շարժման» ներկայացուցիչ Նինիա Ցիսկարիշվիլին խոսում է իրավիճակի սրման մասին և հայտարարում, որ «ընտրություններին հաղթելու կամ պարտվելու դեպքում Զուգդիդին պետք է եռա»:

«Այն ուժը, որը կգա Զուգդիդից, անհրաժեշտ է, որ միանա արևմտյան Վրաստանին: Որովհետև դրան գումարած մենք ուժեր ունենք Զեստափոնիում և Սամտրեդիայում: Աջարիան պետք է եռա, որովհետև մեծ տարածաշրջան է և Վարշալոմիձեն ունի կողմնակիցներ: Նրանց պետք է միանան Քութաիսին, Զեստափոնին, Խոնին, Գորին և այլն»,-ասել է Նինիա Ցիսկարիշվիլին ձայնագրությունում:

Ինչպես հայտարարել է խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն, ձայնագրությունում միմյանց հետ զրուցում են ազգային շարժման անդամներ Նինիա Ցիսկարիշվիլին և Սալոմե Ճելիձեն: