«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում ընթացող մեծամասնության նիստին քննարկում են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների մասին
«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում ընթացող մեծամասնության նիստին քննարկում են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների մասին

«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է մեծամասնության նիստը:

Հանդիպմանը, որն սկսվել է րոպեներ առաջ, կառավարող թիմի անդամները կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու հետ համաձայնեցնելու են դիքորոշումները Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների մասին:

Կառավարող թիմի անդամների հայտարարությամբ, հաշվի են առնելու դիտողությունների մեծ մասը, սակայն կան կետեր, որոնց շուրջ թիմում կա տարակարծություն, այդ թվում է մրցույթի մասնակից ոչ դատավոր թեկնածուների համար որակավորման քննությունների չեղարկումը և քվեարկությունը բաց ձևով անցկացնելու հարցերը:

Ինչպես նաև, նախնական հայտարարություններից պարզ է դառնում, որ կառավարող թիմը չի պատրաստվում հաշվի առնել այն կետը, ըստ որի, եվրոպացի փորձագետները կառավարող թիմին խորհուրդ են տալիս, դատավորների մի մասին ընտրի ապագա գումարման խորհրդարանը:

«Վրացական երազանքում» մեկնաբանում են, որ նշված հանձնարարականը քաղաքական է և չի կարող արտացոլվել օրգանական օրենքում:

Մեծամասնության նիստի ավարտից հետո, 12:00-ին սկսվելու է խորհրդարանի լիագումար նիստը և Գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ընտրության կարգի առնչությամբ օրինագիծը քննարկելու են երկրորդ ընթերցմամբ: