Վրացական 4 հեռուստաընկերություն հրապարակել է ընտրությունների «Exit poll»-ների արդյունքները
Վրացական 4 հեռուստաընկերություն հրապարակել է ընտրությունների «Exit poll»-ների արդյունքները

Քվեարկության գործընթացի ավարտից և ընտրատեղամասերի փակվելուց հետո, 4 հեռուստաընկերություն հրապարակել է «Exit poll»-ների արդյունքները:

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով «Exit poll» է անցկացրել ամերիկյան «Public Opinion Strategies»-ը: Նշված «Exit poll»-ի ժամը 18:00-ի տվյալներով, համամասնական կարգով առաջին տեղում է «Վրացական երազանքը», երկրորդ տեղում՝ «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», իսկ երրորդ տեղում՝ «Եվրոպական Վրաստանը»:

«Մթավարի արխին» «Exit poll» էր պատվիրել ֆրանսիական «IPSOS» ընկերությանը: Նշված «Exit poll»-ի ժամը 17:00-ի դրությամբ, համամասնական կարգով առաջին տեղում է «Վրացական երազանքը», երկրորդ տեղում՝ «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», իսկ երրորդ տեղում՝ «Եվրոպական Վրաստանը:

«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով «Exit poll» էր անցկացրել «Edison Research»-ը: «Exit poll»-ի ժամը 16:00-ի տվյալների համաձայն, համամասնական կարգով առաջին տեղում է «Վրացական երազանքը», երկրորդ տեղում՝ «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», իսկ երրորդ տեղում՝ «Եվրոպական Վրաստանը»:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը «Exit poll» էր պատվիրել ֆրանսիական «Survation» ընկերությանը: Նշված «Exit poll»-ի ժամը 15:00-ի դրությամբ, առաջին տեղում է «Վրացական երազանքը», երկրորդ տեղում՝ «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», իսկ երրորդ տեղում՝ «Եվրոպական Վրաստանը»: