Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մեր հարաբերություններում միմյանց դեմ որևէ քայլ չի արվի. Նիկոլ Փաշինյան
Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մեր հարաբերություններում միմյանց դեմ որևէ քայլ չի արվի. Նիկոլ Փաշինյան

Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ մեր հարաբերություններում որևէ սպառնալիք չկա և միմյանց դեմ որևէ քայլ չի արվի,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ախալքալաքի Մշակույթի տանը, որտեղ գտնվում էր Վրաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի պաշտոնում: Այսօր ես Վրաստանում եմ Վրաստանի պետության նկատմամբ համերաշխություն և սեր արտահայտելու համար: Վարչապետի և նախագահի հետ հանդիպմանն ունեցել ենք անկեղծ զրույց: Համարում եմ, որ փաստաթղթերի և պայմանագրերի հարցում կարևորը այն հայացքն է, որով մենք նայում ենք միմյանց: Ցանկանում էի, որ Վրաստանի գերագույն իշխանության ներկայացուցիչները իմ հայացքի մեջ կարդային այն, որ հարևան-բարեկամ Վրաստանում լինի սեր և համերաշխություն: Հանդիպմանը մենք գրանցել ենք, որ մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն նոր բանաձևի վրա, որը նշանակում է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ մեր հարաբերություններում որևէ սպառնալիք չկա և միմյանց դեմ որևէ քայլ չի արվի: Նույնը պետք է իմանա հայ ժողովուրդը, որ Վրաստանի կառավարության կողմից որևէ բացասական լիցք գոյություն չունի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, համաձայն է Վրաստանի վարչապետի կարծիքի հետ, որ վրաց ժողովրդի հզորությունը հայ ժողովրդի հզորությունն է:

«Անելիքներ շատ կան, որպեսզի հզորացնենք մեր երկու պետությունները: Այս այցը ինձ համոզեց, որ Վրաստանում կա բարեկամ կառավարություն, որը ջանք չի խնայի, աջակցել Հայաստանին: Նույնը կարող եմ ասել Հայաստանի մասին, որը արտահայտում է պատրաստակամություն, աջակցել Վրաստանի հզորությանը: Բարիդրացիական հարաբերություններին ոչ ոք չի կարող խանգարել: Մեր պետության համար կարևոր առաջնահերթություն է, Հայաստանից հեռացած քաղաքացիների վերադարձը: Կարծում եմ, այս առաջնահերթությունում մենք և Վրաստանը համակարծիք ենք»,- նշել ենք Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով, Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» ոչ միայն Հայաստանի, այլ Վրաստանի հաղթանակն է:

«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կծաղկեցնի ցանկացած անկյուն: Հավատում եմ, որ Ջավախքում բնակվող հայերը մեծ խանդավառությամբ կմոտենան Վրաստանի շինարարության հարցին և կծաղկեցնեն Վրաստանը: Մենք ամեն բան կանենք, որպեսզի երջանկացնենք մեր ժողովուրդներին: Կեցցե ազատությունը և հայ-վրացական բարեկամությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Երեկ ավարտվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Երկօրյա այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը եղել է Ջավախքում, որտեղ հանդիպումներ է անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում և Նինոծմինդայում՝ տեղի բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը դիմել է հավաքվածներին և նշել, որ Վրաստանում ունեցել է արդյունավետ հանդիպումներ, որը Հայաստանի վարչապետի խոսքով էլ ավելի կզարգացնի հայ-վրացական հարաբերությունները:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից Հայաստանի վարչապետը մեկնել է Ախալքալաք, որտեղ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել է համատեղ հանդիպում ինչպես տեղի իշխանության, այնպես էլ բնակչության հետ: Միխեիլ Ջանելիձեն և Նիկոլ Փաշինյանն արել են համատեղ հայտարարություններ և ընդգծել երկու երկրների հարաբերությունները: