Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի նահատակման օրը
Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգիի նահատակման օրը

Վրաց ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ Գիորգիի նահատակման օրը: Առավոտից, Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը պատարագ է մատուցում Սամեբայի (Երրորդության) աթոռանիստ տաճարում:

Վրաստանի ուղղափառ եկեղեցին Գիորգոբա տոնը նշում է երկու անգամ, մայիսի 6-ին՝ նահատակման օրը և նոյեմբերի 23-ին՝ անիվի վրա տանջելու օրը:

Սուրբ Գիորգին երրորդ դարի երկրորդ կեսին ծնվել է Կապադովկիայում, հարուստ քրիստոնյայի ընտանիքում: Քիչ անց, Հռոմի կայսր Դիոկղետիանոսի ժամանակ դարձել է զորավար: Այն բանից հետո, երբ սկսվել են քրիստոնյաների հետապնդումները, Սուրբ Գիորգին զանցն է աել կայսրից: Այնուհետև կռապաշտ Հռոմի կայսրը Գիորգիից պահանջել է ուրանալ Քրիստոսին: Սուրբ Գիորգիին գլխատել են 303 թվականին: