Ոստիկանությունը անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության, Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի, Մառնեուլիի շրջանային վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների  արդյունքում, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով, ձերբակալել են 1971 թվականին ծնված քաղաքացի Զ. Գ.-ին:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի կերպով, գաղտնի ձևով պատրաստել է ծանոթ կնոջ հետ ինտիմ հարաբերությունները պատկերող տեսա ու ֆոտո նյութեր, որից հետո նյութը ապօրինի տարածվել է:

Անձնական կյանքի գաղտնիքը խախտելու փաստով, հետաքննություն է ընթանում ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածով:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ`4-ից 7 տարի ազատազրկում: