Ողջունում եմ Վրաստանի կառավարության ջանքերը, համոզել Եվրամիության անդամ երկրներին, որ աշխատում է այցեգրային ազատականացման հարցերով. Դոնալդ Տուսկ
Ողջունում եմ Վրաստանի կառավարության ջանքերը, համոզել Եվրամիության անդամ երկրներին, որ աշխատում է այցեգրային ազատականացման հարցերով. Դոնալդ Տուսկ

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունում է Վրաստանի կառավարության ջանքերը, համոզել Եվրամիության անդամ երկրներին, որ աշխատում է այցեգրային ազատականացման հարցերով,-այս հայտարարությունը Դոնալդ Տուսկը արել է Բրյուսելում, Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո:

Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարությամբ, Եվրամիության և Վրաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները հզոր և արդյունավետ են, որը հաստատվում է անայցագրային ռեժիմի ընդունմամբ և առևտրի ցուցանիշի աճով:

«Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունները ամուր են: Անայցագրային ռեժիմը և առևտրի ծավալի ավելացումը դրա վառ օրինակն է: Ասոցացման համաձայնագրի վավերացումը և ազատ առևտրի մասին համաձայնագրերը նպաստում են ժողովրդի համար եկամուտի աճին, ինչպես նաև կայունացնում է երկրի քաղաքական և տնտեսական վիճակը»,-հայտարարել է Տուսկը:

Նրա խոսքերով Եվրամիությունը շարունակում է իր աջակցությունը Վրաստանում բարեփոխումների ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է անայցագրային ռեժիմին, ողջունում եմ Վրաստանի կառավարության ջանքերը, համոզել Եվրամիության անդամ երկրներին, որ աշխատում է այցեգրային ազատականացման հարցերով: Վրաստանը առաջատար երկիր է արևելյան համագործակցության ծրագրում և Եվրամիությունը գնահատում է դա»,-նշել է Եվրոպայի խորհրդի նախագահը: