Ողջունելի է ընդդիմության և իշխող կուսակցության կողմից ընտրական բարեփոխումների կապակցությամբ համաձայնագրով նախատեսված հարցերի շուրջ համաձայնվելը. Սալոմե Զուրաբիշվիլի
Ողջունելի է ընդդիմության և իշխող կուսակցության կողմից ընտրական բարեփոխումների կապակցությամբ համաձայնագրով նախատեսված հարցերի շուրջ համաձայնվելը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ընտրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման գործընթացին և նշել, որ ողջունելի է ընդդիմության և իշխող կուսակցության կողմից, ապրիլի 19-ի համաձայնագրով նախատեսված հարցերի շուրջ համաձայնվելը:

«Ողջունելի է ընդդիմության և իշխող կուսակցության կողմից, ընտրական բարեփոխումների վերաբերյալ ապրիլի 19-ի համաձայնագրով նախատեսված հարցերի շուրջ համաձայնվելը և առաջիկա օրերին համաձայնեցված փաստաթղթի ուղարկումը Վենետիկի հանձնաժողով:

Կարևոր է նշված համաձայնագրի բոլոր կետերի ժամանակին կատարումը:

Ընտրական բարեփոխումները կլինեն երկրի ապագա ժողովրդավարական զարգացման համար առաջընթաց քայլ», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: