Ոչ ոք չունենա պատրանք, որ «Ազգային շարժումը» կրկին բռնի ուժով կգա, ոչինչ չեն անի, հավաստիացնում եմ, չի գա. Բիձինա Իվանիշվիլի
Ոչ ոք չունենա պատրանք, որ «Ազգային շարժումը» կրկին բռնի ուժով կգա, ոչինչ չեն անի, հավաստիացնում եմ, չի գա. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու հայտարարությամբ, եթե ենթադրնեք, որ երկրորդ փուլում հաղթի «Ազգային շարժման» թեկնածուն, կառավարությունն ունի բավական ռեսուրս, «Ազգային շարժման» գործողությունները բերի օրենքի շրջանակ: Այսպես է պատասխանել Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում լրագրողի հարցին, ինչ տեղի կունենա, եթե երկրորդ փուլում հաղթի «Ազգային շարժման» թեկնածուն:

Ինչպես նշել է Իվանիշվիլին, երկրորդ փուլն այս սցենարով զարգանալու դեպքում, երկրի տնտեսական զարգացումը կխոչընդոտվի, քանի որ «Ազգային շարժումն» ամեն օր կփորձի զարգացնել հեղափոխական սցենարներ, որը Իվանիշվիլու կարծիքով, կխանգարի ներդրումների իրականացմանը:

Նրա խոսքով, «Ազգային շարժման» թեկնածուի հաղթանակը ամենաբացասական կերպով կազդի Վրաստանի արտաքին իմիջի վրա:

«Ոչ ոք չունենա պատրանք, որ ինչպես նրանք փորձում են հաղթել ընտրությունները – կրկին բռնի ուժով, ինչպես նախկինում, նույն մեթոդներով կգան, ոչ մի բան չեն անի, հավաստիացնում եմ, չեն գա: Սակայն եթե նույնիսկ ենթադրենք, վստահեցնում եմ հանրությանը, որ մենք ունենք բավական ռեսուրս, «Ազգային շարժման» գործողությունները բերի օրենքի շրջանակ, սակայն այն, որ կխաթարի էկոնոմիկային և երկրի զարգացմանը, դա փաստ է»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: