Ոչ մի պաշտոնի հավակնություններ հետ-Բիձինյան ժամանակաշրջանում չունեմ, այս հարցը չեմ քննարկում. Գիգի Ուգուլավա
Ոչ մի պաշտոնի հավակնություններ հետ-Բիձինյան ժամանակաշրջանում չունեմ, այս հարցը չեմ քննարկում. Գիգի Ուգուլավա

Ոչ մի պաշտոնի հավակնություններ և նպատակներ հետ-Բիձինյան ժամանակաշրջանում չունեմ: Ես կամ և մնում եմ «Եվրոպական Վրաստանում», և հուսով եմ, որ Գիգան ճիշտ որոշում կկայացնի, ինչը թույլ կտա կուսակցությանը նորացվել,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ, Գիգի Ուգուլավան:

«Ես չեմ պատրաստվում անդամագրվել որևէ այլ կուսակցության, և ես ոչ մի հավակնություն չունեմ հետ-Բիձինյան  ժամանակաշրջանում: Ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին, իրենց առատաձեռն առաջարկների համար, բայց ես չեմ քննարկելու այդ հարցերը», – ասել է Ուգուլավան:

Հիշեցնենք, «Եվրոպական Վրաստան» կուսակցության գրասենյակում, փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցում Գիգի Ուգուլավան և Դավիթ Բաքրաձեն հայտարարել են իրենց հրաժարականի մասին: Ինչպես նշել է Ուգուլավան, «Եվրոպական Վրաստանի» հաջորդ համագումարում նա չի առաջադրվի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Իր հերթին, Դավիթ Բաքրաձեն ասել է, որ հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից: Ի տարբերություն նրանց, Գիգա Բոկերիան չի հրաժարվել կուսակցական պաշտոնից: