Վլադիմիր Զելենսկի.ա Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան
Վլադիմիր Զելենսկի.ա Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և քննարկել Միխեիլ Սաակաշվիլիի հարցը։ Ինչպես գրել է Զելենսկին «Twitter» սոցիալական ցանցում, նա նշել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն։

Զելենսկու խոսքով, ինքը վրացական կողմին դիմել է՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների մուտքի թույլտվություն ստանալու համար։

«Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։ Ես վրացական կողմին դիմել եմ՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների մուտքի թույլտվություն ստանալու համար»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։