Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 67 417 նոր դեպք
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 67 417 նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած 24 ժամում գրանցվել է «կովիդ 19»-ի 67 417 նոր դեպք, ինչը մինչ օրս ռեկորդային է: Այս մասին հաղորդում է Սի Էն Բի Սին:

Տարածված լրատվությամբ, երկրում վերջին 24 ժամում կատարվել է 760 282 թեստ:

Վարակի տարածումից առ այսօր երկրում գրանցված է ավելի քան 3 միլիոն վարակման դեպք, մահացել է ավելի քան 136 հազար մարդ: