Վաժա Գափրինդաշվիլու ընտանիքը պահանջում է ստեղծել համակարգող խորհուրդ և հանդիպել Գիորգի Գախարիայի հետ
Վաժա Գափրինդաշվիլու ընտանիքը պահանջում է ստեղծել համակարգող խորհուրդ և հանդիպել Գիորգի Գախարիայի հետ

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու ընտանիքի անդամները պահանջում են ստեղծել համակարգող խորհուրդ և հանդիպել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

Ինչպես հայտարարել է Վաժա Գափրինդաշվիլու կինը, Թամիլա Լափանաշվիլին, պետության և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը արդյունք չտվեց և բժիշկը կրկին մնում է կալանքի տակ:

Բացի այդ, նրա խոսքով, դեկտեմբերի 15-ին, 11:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսվում է հավաք, որից հետ բողոքի ցույց կանցկացվի օկուպացնող գոտու մոտ:

Ցխինվալիի դատարանն օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին թողել է կալանքի տակ: