Վաժա Գափրինդաշվիլի. Դեռ շատ հուզված եմ, շնորհակալություն նրանց, ովքեր սրտացավ են եղել իմ իրավիճակի նկատմամբ
Վաժա Գափրինդաշվիլի. Դեռ շատ հուզված եմ, շնորհակալություն նրանց, ովքեր սրտացավ են եղել իմ իրավիճակի նկատմամբ

Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին հայտարարում է, որ նրան ազատ արձակելը եղել է անսպասելի:

Նրա մեկնաբանությունը տարածել է Պետական անվտանգության ծառայությունը:

Վաժա Գափրինդաշվիլի շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացին:

«Շատ անսպասելի էր այս ամենն ինձ համար: Դեկտեմբերի 31-ին նշանակված էր վճռաբեկ դատարանի նիստը: Դեռ շատ հուզված եմ: Առաջին հերթին, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլորին, ովքեր սրտացավ են եղել այս իրավիճակի նկատմամբ, կլինի դա կառավարություն, խորհրդարան, ոստիկանություն, թե անվտանգություն: Առաջին հերթին, շնորհակալություն իմ գեղեցիկ կնոջը և երեխաներիս: Շնորհակալություն իմ ընկերներին, որոնք այս ընթացքում աջակցել են ինձ: Շնորհակալություն բոլորիդ»,- հայտարարել է Վաժա Գափրինդաշվիլին: