Վախտանգ Գոմելաուրին հարգել է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը
Վախտանգ Գոմելաուրին հարգել է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ միասին, «Վետերանների մշակույթի և հանգստի այգում» հարգանքի տուրք է մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին:

Վրաստանում մայիսի 9-ը Ֆաշիզմի վրա հաղթանակի օրն է: 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո, ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Մայիսի 9-ը հայտարարվեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանրագույն հետք թողեց Վրաստանի վրա. Մեր երկիրը կորցրեց շուրջ 300 000 զինվոր:

Տարիներ շարունակ, պատերազմի վետերաններն ու հասարակության ներկայացուցիչները այս օրը ավանդաբար հավաքվել են Վակե զբոսայգում, հարգելու անհայտ զինվորի գերեզմանը: Սակայն այս տարի, վերականգնողական աշխատանքների պատճառով, Վակեի զբոսայգում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարություն չի անցկացվի: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հնարավոր կլինի հարգել՝ վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեյի) այգում: