Վախտանգ Գոմելաուրին և Վլադիմեր Բորցվաձեն գտնվում են Զուգդիդիում, շրջանային ոստիկանության գլխավոր վարչությունում
Վախտանգ Գոմելաուրին և Վլադիմեր Բորցվաձեն գտնվում են Զուգդիդիում, շրջանային ոստիկանության գլխավոր վարչությունում

Րոպեներ առաջ Զուգդիդիի շրջանային ոստիկանության գլխավոր վարչություն են այցելել Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին, նրա տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն և կենտրոնական քրեական վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն:

Նրանց վարչության մոտ դիմավորել է տարածաշրջանային ոստիկանության պետ Ավթանդիլ Գալդավան: Հանդիպումը հավանաբար կապ ունի հոկտեմբերի 21-ին Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակման և հարձակվողին որոնելու գործողության հետ:

Դեռ անհայտ է, հանդիպումից հետո ՆԳՆ-ն ներկայացուցիչներից որևէ մեկը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների թե ոչ:

Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ զինված անձը ներխուժել էր հոկտեմբերի 21-ին և պատանդներ վերցրել: Օրվա վերջում հարձակվողը ազատ արձակեց պատանդների մեծ մասին և բանկի շենքից հեռացավ չորս պատանդների հետ, որոնցից մեկը մարզային ոստիկանության պետ Ավթանդիլ Գալդավան էր: ՈՒշ գիշերին գերությունից ազատվեցին նաև մնացած պատանդները:

ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները ՝ հանցագործին ձերբակալելու նպատակով:

Թողնել մեկնաբանություն