Վախտանգ Գոմելաուրին և Էլիզաբեթ Ռուդը բացել են «Խրիանի» սահմանային հատվածի նոր շենքը
Վախտանգ Գոմելաուրին և Էլիզաբեթ Ռուդը բացել են «Խրիանի» սահմանային հատվածի նոր շենքը

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախանգ Գոմելաուրին և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի  պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը բացել են, սահմանային ոստիկանության Ախալցիխեի վարչության «Խրիանի» սահմանային հատվածի նոր շենքը:

Բացման արարողությանը մասնակցել են ներքին գործերի նախարարության, ԱՄՆ-ի դեսպանության և պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ներկայացուցիչները:

Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Էլիզաբեթ Ռուդին այն  ներդրման համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը իրականացնում  է վրացական սահմանային ոստիկանության զարգացման գործում, ինչպես ցամաքային, այնպես էլ առափնյա պահպանության տեսանկյունից:

Ներքին գործերի նախարարը  շնորհակալություն է հայտնել սահմանապահներին պարտականությունները կատարելու համար և մաղթել հաջողություններ: