«Վարկեթիլի» մետրոյում տուժածները գտնվում են ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ
«Վարկեթիլի» մետրոյում տուժածները գտնվում են ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ
«Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով տուժածները գտնվում են ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ: Այդ մասին նշված է առողջապահության նախարարության կողմից տարածած տեղեկությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, նրանց արդեն հետազոտել են և անցկացրել տարբեր տիպի բժշկական միջամտություններ: Ինչպես նշված է տեղեկությունում, տուժածների առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 14 տուժածներ բուժումն անցնում են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում:
«Վարկեթիլի» մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին տեսակցել է առողջապահությաբ բախարար Դավիթ Սերգեենկոն:

Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլուզվել էր այսօ առավոտյան: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին, դեպքի վայրում աշխատում էին փրկարարական խմբեր:

Վարկեթիլիի մետրոկայանի իրավիճակին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Վարկեթիլի» մետրոկայանը վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:

Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն: