«Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժած 11 մարդ տեղափոխվել է բուժհասատատություններ
«Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժած 11 մարդ տեղափոխվել է բուժհասատատություններ,- այս մասին տեղեկությունը հաստատել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վարկեթիլիի մետրոյում առաստաղի մի մասը փլուզվել է րոպեներ առաջ: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին, դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր:
Վարկեթիլիի մետրոկայանի իրավիճակին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Վարկեթիլի» մետրոկայանում, որտեղ այսօր առավոտ փլուզվել էր առաստաղի մի մասը, վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:
Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն:
«Վարկեթիլի»-ում նորացվել էր ներքնաստեքը, վերանորոգվել էր թունելը, մաքրվել էր հատակի գրանիստը և մարմարը: