Վարչապետի պարզաբանմամբ, Թբիլիսիում, Ռուսթավում, Քութաիսիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում ուսումը սեպտեմբերի 15-ից կսկսվի հեռավար ռեժիմում, իսկ դասարաններում և լսարաններում հոկտեմբերի 1-ից
Վարչապետի պարզաբանմամբ, Թբիլիսիում, Ռուսթավում, Քութաիսիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում ուսումը սեպտեմբերի 15-ից կսկսվի հեռավար ռեժիմում, իսկ դասարաններում և լսարաններում հոկտեմբերի 1-ից

Ուսումնական գործընթացը հեռավար կարգով կսկսվի սեպտեմբերի 15-ից, իսկ դասարաններում և լսարաններում հոկտեմբերի 1-ից:

Կառավարության ղեկավարի խոսքով, ուսուցման հիբրիդային ձևն արդեն պատրաստ էր, որը պետք է սկսվեր բոլոր տարբերակներով սեպտեմբերի 15-ից, քանի որ տարբեր քաղաքներում, դպրոցներում և դասարաններում առկա աշակերտների թիվը պահանջում է որոշակի վերաբաշխում:

«Տարբեր քաղաքներում, տարբեր դասարաններում տարբեր թվով աշակերտներ են և դրանք վերաբախշված էին, որոշ մասը անցել էր հեռավարի իսկ որոշ մասը դասարաններում: Ուսումնական գործընթացը հեռավար կարգով կսկսվի սեպտեմբերի 15-ից, իսկ դասարաններում և լսարաններում հոկտեմբերի 1-ից: Սա վերաբերում է բոլորին, ներառյալ մասնավոր դպրոցներին: Բացի այդ, սա վերաբերում է տարբեր շրջանակներին, որտեղ այցելում են մեր երեխաները և որոնք անց են կացվում փակ տարածքում: Բաց երկնքի տակ աշխատող շրջանակների վերաբերյալ ավելի ուշ արձանագրություն կպատրաստվի համավարակաբանների կողմից»,- նշել է վարչապետը: