Վրաստանը «Մետաքսի ճանապարհ»-ի ամենակարևոր երկիրն է. Վենետիկի նավահանգստի նախագահ
Վրաստանը «Մետաքսի ճանապարհ»-ի ամենակարևոր երկիրն է. Վենետիկի նավահանգստի նախագահ

Թբիլիսիում այցով գտնվող Վենետիկի նավահանգստի նախագահ Պինո Մուսոլինոն իտալական VeneziaToday հրատարակության հետ զրուցել է Վրաստանի նշանակության և նրա տրանզիտային ներուժի մասին:

«Վրաստանը XXI դարի «Մետաքսի ճանապարհ»-ին գտնվող ամենակարևոր երկիրն է և Վենետիկի նման դարպաս է նոր ներքին շուկաների ուղղությամբ»,- հայտարարել է Մուսոլինոն:

Նրա խոսքով, Վրաստանի նավահանգիստների հետ գործնական և երակարաժամկետ համագործակցությունը նշանակում է, որ Վենետիկի ճանապարհն է բացվում դեպի կարևոր մեծ ներուժային շուկաներ:

Ինչպես գրում է իտալական հրատարակությունը, Վենետիկի նավահանգստի նախագահը Վրաստան է ժամանել «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում:

Պինո Մուսոլինոն հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլուն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: