Տոկիոյի մետրոյում սկսվել է վրացական գինու գովազդային քարոզարշավ
Տոկիոյի մետրոյում սկսվել է վրացական գինու գովազդային քարոզարշավ

Տոկիոյի Tennozu Isle մետրոկայանում սկսվել է վրացական գինու գովազդային քարոզարշավ:

Նշված կայանը Terrada Warehouse ցուցասրահի մոտ տանող ճանապարհն է, որտեղ «Վրաստանը՝ գինու հայրենիք» ցուցահանդեսը բացվել է մարտի 10-ին և շարունակվելու է մինչև մայիսի 7-ը:

Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, կայանը գտնվում է կղզու վրա և միմյանց է կապում կղզին, որը ավելացնում է ուղևորահոսքը նշված կայանում, որտեղ մեկ օրում միջինը տեղաշարժվում է 50 հազար մարդ:

Նրանց տեղեկությամբ, կայանում տեղադրված են տեղակատվական-գովազդային պաստառներ, որտեղ փոխանցված է կարճ տեղեկություն Վրաստանի և վրացական գինու մշակույթի մասին: