Տոիվո Կլաար. Ռուսական կողմից համառորեն պահանջում ենք, վրացական կողմին ցանկացած տիպի տեղեկություն փոխանցել Իրակլի Կվարացխելիայի մահվան առնչությամբ
Տոիվո Կլաար. Ռուսական կողմից համառորեն պահանջում ենք, վրացական կողմին ցանկացած տիպի տեղեկություն փոխանցել Իրակլի Կվարացխելիայի մահվան առնչությամբ

Հարավային Կովկասում Եվրամության հատուկ ներկայացուցիչ և Ժնևի միջազգային բանակցությունների նախագահ Տոիվո Կլաարը Սոխումիում անցկացված հանդիպումներից հետո հանդիպում է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին:

Հանդիպումից առաջ Տոիվո Կլաարը Առաջին ալիքի համար մեկնաբանություն է արել և նշել, որ Սոխումիում հանդիպմանը խոսվել է նաև Իրակլի Կվարացխելիայի մասին:

«Սոխումիում ունեցել ենք հանդիպումներ Ժնևի այլ համանախագահների հետ: Քննարկել ենք Ժնևի հերթական փուլը, զրուցել ենք Իրակլի Կվարացխելիայի մահվան մասին: Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս բոլոր այն հնարավոր փաստարկներին, որոնք այս կոնկրետ դեպքի վրա լույս կսփռեն: Հաղորդակցվում ենք ռուսական կողմի հետ և համառորեն պահանջում, վրացական կողմին փոխանցել ցանկացած տիպի տեղեկություն»,- հայտարարել է Տոիվո Կլաարը: