Թվային կառավարման տեսանկյունից պարտվում ենք Ղազախստանի, Բելառուսի, ՈՒզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, բալթյան երկրների և ագրեսորի մոտ. Վլադիմիր Զելենսկի
Թվային կառավարման տեսանկյունից պարտվում ենք Ղազախստանի, Բելառուսի, ՈՒզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, բալթյան երկրների և ագրեսորի մոտ. Վլադիմիր Զելենսկի

ՈՒկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին մասնակցել է Կիևում տեղի ունեցող տեխնոլոգիական համաժողովին: ՈՒկրաինական մամուլի փոխանցմամբ, խոսքով ելույթի ժամանակ Զելենսկին ընդգծել է թվային կառավարման ուղղությամբ երկրի ցածր վարկանիշը:

«Կարող է նեղվենք, սակայն այսօր մենք պարտվում ենք Ղազախստանի, Բելառուսի, ՈՒզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, բալթյան երկրների և ագրեսորի մոտ»,-ասել է Վլադիմիր Զելենսկին:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, թվային կառավարման զարգացման ինդեքսով Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 60-րդ, ՈՒկրաինան 82-րդ տեղը: