Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Թուրքիայի առողջապահության նախարար Փարհեթին Կոչայի հայտարարությամբ, 86 տուժած անձանցից 18-ը հիվանդանոցներում անցնում են ինտենսիվ բուժման կուրս:

Աղետի հետևանքով տուժել է 1607 մարդ: Շենքերի և տների ավերակներից փրկարարները դուրս են բերել 45 մարդու:

Թուրքիայի Էլաղիզ նահանգում հունվարի 24-ին տեղի էր ունեցել 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ցնցումներն զգացվել էին նաև Վրաստանում:

Երկրաշարժից հետո գրանցվել են մոտ 950 հետցնցումներ: