Թուրքիայի կողմից Վրաստան ներկրված 49 տոննա կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ
Թուրքիայի կողմից Վրաստան ներկրված 49 տոննա կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ

Վրաստանի եկամուտների ծառայության տեղեկությամբ, «Սարփի» մաքսակետում Թուրքիայի կողմից ներկրվել է 49 տոննա պարենային կարտոֆիլ:

«Ֆիտոսանիտարական սահմանային վերահսկման շրջանակներում, նշված ապրանքը ենթարկվել է կարանտինի վնասատուների լաբորատոր հետազոտության:

Հետազոտության արդյունքում, հաստատվել է կարանտինային օբյեկտի, կարտոֆիլի փտած լինելը (Clavibacter Michiganensis Subsp. Sepedonicus):

Նշված բեռն ուղարկվել է հետ՝ արտահանող երկիր»,- հայտարարում են եկամուտների ծառայությունում: