Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել չորս զինվորական
Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել չորս զինվորական

Թուրքիայի արևելքում աղետի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է տասը մարդ, ևս չորսը վիրավորվել են: Տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի Պաշտպանության նախարարության վրա:

Ուղղաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի պետի հետ միասին արդեն մեկնել է աղետի վայր: Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ:

Թողնել մեկնաբանություն