Թուրինում Կազակովա-Ռևիայի զույգը ցուցադրական մրցույթին կատարել է «Աճարուլի» պարը

Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Գրան պրիի վերջին օրը, Մարիա Կազակովայի և Գիորգի Ռևիայի զույգը հանդես է եկել ազգային հագուստով և կատարել «Աճարուլի» պարը:

Գեղասահքի միջազգային միության (ISU) կողմից կազմակերպված գրան-պրիի եզրափակիչ փուլը վրացական զույգը ավարտել է լավագույն արդյունքով, հավաքելով 106.14 միավոր: