Թունիսի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածուն
Թունիսի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածուն

Թունիսի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու, Քայիս Սաիդը: Այս մասին հայտնում է «ռոյտեր» գործակալությունը:

Այս պահին ունեցած լրատվությամբ, Սայիդը հավաքել է ձայների 72 տոկոսը: Նրա մրցակիցը՝ «Թունիսի սիրտը»  կուսակցության առաջնորդ, մամլոմագնատ Նաբիլ ալ-Քարուին, ունի 27,3 տոկոս:

Քայիս Սաիդը իրավագիտության պրոֆեսոր է: Նա առանձնանում է իր պահպանողական հայացքներով: Նրա նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումը 2011 թվականի Թունիսյան հեղափոխության արժեքների վերականգնումն էր:

Տարածված լրատվությամբ, ընտրություններին մասնակցել է բնակչության 60%-ը: