Թինաթին Բերձենիշվիլի. «Եվրո-2020»-ը համաճարակից հետո բացված առաջին մեծ մարզական միջոցառումն է, սա շատ հուզիչ է, և Առաջին ալիքը բոլոր այն միջոցառումներին է, որոնք միավորում են ազգը
Թինաթին Բերձենիշվիլի. «Եվրո-2020»-ը համաճարակից հետո բացված առաջին մեծ մարզական միջոցառումն է, սա շատ հուզիչ է, և Առաջին ալիքը բոլոր այն միջոցառումներին է, որոնք միավորում են ազգը

Այսօր, ժամը 22:00-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարել է Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Եվ Եվրոպայի ֆուտբոլային աշխարհը, և Վրաստանը պատրաստ են այս իրադարձությանը. Ժամը 21:20-ին Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Վրաստանի Առաջին ալիքի շենքը լուսավորվեցին Եվրո-2020-ի գույներով:

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին շնորհավորել է երկրպագուներին Եվրոպական ֆուտբոլային ֆորումի մեկնարկի կապակցությամբ.

«Առաջին ալիքի թիմով հավաքվել ենք, քանի որ կարծում ենք, որ այն իրոք տոն է ոչ միայն մեզ, այլեւ մեր հեռուստադիտողների, ունկնդիրների համար: Իրոք, սա առաջին մեծ մարզական իրադարձությունն է, որը հանդիսատեսի հետ կբացվի Կկովիդից հետո, և այս ամենը հուզիչ է: Այդ թվում Առաջին ալիքն ամեն տեղ է, որտեղ կա միջոցառում, որը միավորում է ազգը: Սպորտը հենց դա է, հատկապես ֆուտբոլը, որին մենք այսքան երկար սպասում էինք: Իսկապես հուզական օր է: Թե՛ մեր վեբ-հարթակը, թե՛ ռադիոն և հեռուստատեսությունը, երկու ալիքներն էլ տարբեր ակտիվություններ են առաջարկում հեռուստադիտողներին: Ամենակարևորը, մենք ունենք շատ մրցանակներ, շատ դրական հույզեր, որոնք մեզ բոլորիս իսկապես անհրաժեշտ են: Նրանք պետք է դիտեն, լսեն և հետևեն մեզ: Ամեն ինչ լի կլինի անակնկալներով:

Կարող ենք ասել, որ մեզ թեժ ամառ է սպասվում, քանի որ Եվրո-2020-ն ավարտվում և սկսվում են օլիմպիական խաղերը: Մենք դրա համար նույնպես ունենք լայնածավալ նախապատրաստություններ: Այնպես որ, չպետք է փոխեն մեր ալիքը նրանք, ովքեր սիրում են առողջ ապրելակերպ, սպորտ: Թբիլիսիի քաղաքապետարանի հետ միասին հեռուստաաշտարակը լուսավորվեց Եվրո-2020-ի գույներով: Վրաստանի Առաջին ալիքի շենքը նույնպես լուավորվեց և դա նշան է, որ Առաջին ալիքում մեր քաղաքացիների համար սպորտային տոն է սկսվում: Իհարկե, ես Եվրոպայի առաջնության ֆավորիտ ունեմ: Ես ընտանիքիս հետ միասին Գերմանիային եմ երկրպագու», – ասաց Թինաթին Բերձենիշվիլին:

Վրաստանի Առաջին ալիքը Եվրոպայի առաջնության բոլոր 51 խաղերը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ, բացումից մինչև եզրափակիչ:

Ինչպես միշտ, մեր հեռուստատեսային հեռարձակման մեծ մասը առաջնության ընթացքում նվիրված կլինի Եվրո -2020-ին:

Կտեսնեք «Timeout»-ների առաջնությանը նվիրված հաղորդումներ, «Տղամարդիկ» ծրագրի հիմնական թեման, իհարկե, ֆուտբոլն է լինելու:

Իսկ մեր կայքէջում «Եվրո 2020» հատուկ բաժնում, թեժ լուրերին զուգահեռ, դուք կարող եք տեսնել հանդիպումների ամբողջական ժամանակացույցն ըստ օրերի, թիմի ամբողջ կազմը, LiveFeed-ը, արձագանքները, շեշտադրումները: