Թեա Ծուլուկիանի. Վրաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը
Թեա Ծուլուկիանի. Վրաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը

Վրաստանի արդարադատության նախարարությունը կշարունակի պայքարը և աշխատանքը, որպեսզի Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանին՝ խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին:

Նրա խոսքով, Վրաստանի արդարադատության համակարգը հունիսի 27-ից Եվրամիության տարածքի մաս է: Ծուլուկիանին նաև նշել է, որ Վրաստանը կշարունակի Ստրասբուրգի և Հաագայի դատարաններում արդյունավետ կերպով պաշտպանել պետության շահերը:

«Արդարադատության նախարարությունը շարունակում է պայքարը և աշխատանքը, որպեսզի  Եվրամիության երկրների հետ պահպանվի անայցագրային ռեժիմը: Մենք բավականին մեծ դերակատարություն ունենք արտաքին գործերի նախարարության, սահմանի կառավարման կառույցների և մեր ոստիկանների հետ միասին և կմնանք այս համագործակցության ռեժիմում: Եվրաջասթի պայմանագիրն ստորագրված է և ուժի մեջ է հունիսի 27-ից: Քաջատեղյակ եք, որ Վրաստանի արդարադատության համակարգը եվրոպական չափանիշներով նշանակում է ոչ միայն արդաարադատության նախարարություն, այլ՝ դատախազության մարմիններ, դատարաններ: Հունիսի 27-ից ամբողջ մեր արդարադատության համակարգը Եվրամիության տարածքի մաս է: Մենք կշարունակենք Ստրասբուրգի և Հաագայի դատարաններում արդյունավետ կերպով պաշտպանել պետության շահերը»,- այտարարել է Թեա Ծուլուկիանին:

Թեա Ծուլուկիանիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում: Այսօր լսելու են ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրիին, պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլուն, արդարադատության նախարարի թեկնածու Թեա Ծուլուկիանիին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի թեկնածու Քեթևան Ցիխելաշվիլուն:

«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: