Թբիլիսիում, Թամար Մեփեի կամրջի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է երեք մարդ
Թբիլիսիում, Թամար Մեփեի կամրջի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է երեք մարդ

Թբիլիսիում, Թամար Մեփեի կամրջի մոտ վթար է տեղի ունեցել:

Ավտովթարի ժամանակ տուժել է երեք մարդ:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում, որին հետևել է առողջության ոչ ծանր վնասում: