Թբիլիսիում փնտրում են երիտասարդ տղամարդու
Թբիլիսիում փնտրում են երիտասարդ տղամարդու

Թբիլիսիում արդեն մի քանի օր է փնտրում են մի տղամարդու, Արթուր Պետրոսյանին:

Ընտանիքի անդամների հայտարարությամբ, նա տնից դուրս է եկել ապրիլի 3-ին և այլևս չի վերադարձել: Ընտանիքի անդամները ոստիկանությանը դիմել են ապրիլի 4-ին: Ընտանիքը բնակվում է Թբիլիսիում, Վազիսուբանի թաղամասում:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, իրականացվում են որոնողական գործողություններ:

Պատահարի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով: