Թբիլիսիում, Գիորգի Նադարեիշվիլիի փողոցում հրդեհ է:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից, հրդեհը բռնկվել է մեկ հարկանի պահեստի շենքում, որտեղ նախնական տեղեկությամբ տեղադրված է փայտանյութ:
Գործակալության լրատվությամբ, հրդեհը տարածվել է մոտ 2000 քառակուսի մետր տարածքով:
Տեղում մոբիլիզացված է 30 հրշեջ-փրկարարական բրիգադ:
Հեղինակ -
Edgar Barsegyan