Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում, Թբիլիսիում ընթանում է Վրաստան-Կիպրոս բիզնես-ֆորումը:
Միջոցառմանը, որը բացել է Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին, մասնակիցներին խոսքով դիմելու են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:
Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված միջոցառմանը, վրացական և կիպրոսական ընկերությունների ներկայացուցիչները բազմակողմ և երկկողմ հանդիպումների ձևաչափում, քննարկելու են ապագա համագործակցության հեռանկարները:
Առևտրի պալատի տեղեկությամբ, բիզնես-ֆորումին մասնակցում է երկու երկրի ավելի քան 120 ընկերություն:
Նիկոս Անաստասիադիսը կնոջ և պատվիրակության հետ միասին Վրաստանում է երկօրյա այցով: