Թբիլիսիում, այս պահին, իշխանության և ընդդիմության միջև ընթանում է բանակցությունների չորրորդ փուլը
Այս պահին ընթանում է ընտրական համակարգի հետ կապված իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման չորրորդ փուլը: Դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ հանդիպման գլխավոր թեման է լինելու ընտրական համակարգը:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն չի բացառում, որ հանդիպմանը կառավարող թիմը ընդդիմությանը կոնկրետ առաջարկ անի:
Դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ ընդդիմության և իշխանության միջև արդեն կայացել է բանակցությունների երեք փուլ: Հանդիպումը մեկնարկել է 10:00-ին, «Շերատոն» հյուրանոցում: