Թբիլիսիի ծովի մերձակա տարածքում հրդեհ է
Թբիլիսիի ծովի մերձակա տարածքում հրդեհ է

Թբիլիսիի ծովի մերձակա տարածքում հրդեհ է:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, այրվում է խոտը: Նախնական տեղեկությամբ, այրված է մեկ հեկտար մակերեսով տարածք:

Տեղում հրդեհի լիկվիդացման նպատակով աշխատում է հրշեջ-փրկարական մի քանի անձնակազմ:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: