Ծիծաղելի են Շալվա Նաթելաշվիլիի գնահատականները, երբեմն Թրամփին է սպառնում, երբեմն դեսպաններին և քաղաքական առաջնորդներին. Միխեիլ Ղավելաշվիլի
Ծիծաղելի են Շալվա Նաթելաշվիլիի գնահատականները, երբեմն Թրամփին է սպառնում, երբեմն դեսպաններին և քաղաքական առաջնորդներին. Միխեիլ Ղավելաշվիլի

Պատգամավոր Միխեիլ Ղավելաշվիլին անլուրջ է որակում «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի հայտարարությունը:

«Այս մարդու գնահատականներն ինձ մոտ ժպիտ է առաջացնում: Երբեմն Թրամփին է սպառնում, երբեմն տարբեր քաղաքական առաջնորդների, երբեմն դեսպաններին, ես դրան լուրջ չեմ վերաբերվում:

Երկրի համար իսկապես ցավալի է, որ այդքան փորձառություն ունեցող անձը, ով այսքան ժամանակ եղել է քաղաքականության մեջ, անում է այդքան անլուրջ հայտարարություններ», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին:

«Լեյբորիստական ​​կուսակցության» նախագահ Շալվա Նաթելաշվիլին սոցցանցում գրել է. «Հենց որ փորձեք բռնել Նիկա Մելիային, սեղմելով հեռակառավարման վահանակին, բոլորին իմ ձեռքով կգցեմ բանտ»: