Տարածաշրջաններում շտապ օգնության ավտոպարկի նորացման փուլը ավարտված է
Տարածաշրջաններում շտապ օգնության ավտոպարկի նորացման փուլը ավարտված է

Տարածաշրջաններում շտապ օգնության ավտոպարկի նորացման փուլը ավարտված է,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նշել է վարչապետը, բարձրալեռ տարածաշրջաններում այս պահին գործում է 22 «ջիպ» մակնիշի ավտոմեքենա:

«Տարածաշրջաններում շտապ օգնության ավտոպարկի նորացման փուլը ավարտված է, այսօրվա դրությամբ, արտակարգ իրավիճակների կոորդինացման և շտապ օգնության կենտրոնի ավտոպարկը համալրվել է 23 նոր ավտոմեքենայով: Մեքենաները հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով, նրանք կատարում են նաև ռեանոմոբիլի գործառույթները»,-ասել է Կվիրիկաշվիլին: