Սուդանի կենդանաբանական այգում առյուծները սատկում են սովից
Սուդանի կենդանաբանական այգում առյուծները սատկում են սովից

Սուդանի կենդանաբանական այգում առյուծները սատկում են սովից: Խարտում մայրաքաղաքի կենդանաբանական այգում, իրավաբան Օսման Սալիքը լուսանկարները կատարել է հունվարի 18-ին: Լուսանկարներում պատկերված է 5 առյուծ:

Նիհարությունից թուլացած կենդանիների ոսկորսները ծածկում է միայն մաշկը: Ոչ լիարժեք սննդի և համապատասխան բուժման բացակայության պատճառով, էգ առյուծներից մեկը սատկել է լուսանկարն անելուց երկու օր անց:

Կենդանաբանական այգու վարչությունում հայտարարում են, որ այցելուներից հավաքված գումարից բացի, այգին հովանավորում են և պետությունը, և մասնավոր դոնորները, սակայն այդ գումարը բավական չէ նրանց համար նույնիսկ մեկ շաբաթվա կեր գնելու համար: Կենդանիները սովից կորցրել են մարմնի քաշի երկու երրորդը:

Լուսանկարները սոցիալական ցանցում հայտնվելուց հետո, աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդիկ առյուծներին փրկելու ցանկություն են հայտնել: