Ստեղծում ենք այնպիսի ֆոն, որ կասկածի տակ ենք դնում ահաբեկչության դեմ պայքարը և քաղաքացիների անվտանգությունը. Սոզար Սուբարի
Ստեղծում ենք այնպիսի ֆոն, որ կասկածի տակ ենք դնում ահաբեկչության դեմ պայքարը և քաղաքացիների անվտանգությունը. Սոզար Սուբարի

Ահաբեկչության և դրան աջակցելու դեմ պայքարը ցանկացած երկրի անվտանգության համար հանդիսանում է առանջային հարց և պարտավորություն և բնական է, մենք նույնպես պայքարում ենք դրա դեմ,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է բռնի տեղահանված անձանց և վերաբնակեցվածների հարցերով նախարար Սոզար Սուբարին:

Նախարարի խոսքերով հատուկ ծառայությունները անում են հնարավորինս Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր սգում են սեփական ընտանիքի անդամի մահվան պատճառով:

«Ահաբեկչությունը ամենամեծ մարտահրավերն է ողջ աշխարհի համար: Ահաբեկչության և դրան աջակցելու դեմ պայքարը ցանկացած երկրի անվտանգության համար հանդիսանում է առանջային հարց և պարտավորություն և բնական է, մենք նույնպես պայքարում ենք դրա դեմ: Համապատասխանաբար  հատուկ ծառայությունները անում են հնարավորինս Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր սգում են սեփական ընտանիքի անդամի մահվան պատճառով: Իհարկե դժբախտություն է, երբ մահանում են երիտասարդ հասակում, սակայն ահաբեկչության հետ կապ ունենալը ավելի մեծ դժբախտություն է:

Նախարարը նշել է նաև, որ հենց ահաբեկչության դեմ պայքարն է կարևոր այն բանի համար, որ երիտասարդները չանդամագրվեն տարբեր հաաբեկչական խմբավորումների մեջ: