Սպորտի պալատում կայացել է Դևիդ Գերեթի համերգը
Սպորտի պալատում կայացել է Դևիդ Գերեթի համերգը

Սպորտի պալատում կայացել է գերմանացի ջութակահար Դևիդ Գերեթի համերգը:

Ջութակահարը վրաց լսարանի առջև ներկայացել է համաշխարհային շրջագայության շրջանակներում՝ «UNLIMITED –LIVE 2019» ալբոմով:

Գրեթե երեք ժամ տևած համերգին կատարվել են այն կոմպոզիցիաները, որոնցով Գերեթը դարձել է հայտնի: Ամենահաջողակները եղան առաջին շարքերում նստած երկրպագուները, երաժիշտը նրանց հետ լուսանկարվեց, ինչպես նաև Աննա անունով աղջկան բարձրացրեց բեմ և նրան նվիրեց «Ain’t No Sunshine» կոմպոզիցիան:

Դևիդ Գերեթը 24 ոսկե և 16 պլատինե մրցանակ է ստացել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Հոնկոնգը, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը և Բրազիլիան: